Հունգարիայի առաջնության 6-րդ տուրում «Դեբրեցենը» տանը պարտության մատնեց «Զալաեգերսեգին» (3:1)։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը մտավ փոխարինման հանդիպման հիմնական ժամանակի 90-րդ րոպեին և խաղադաշտում անցկացրեց 7 րոպե։
Հիշեցնենք, որ Շաղոյանը այս ամռանն է տեղափոխվել «Դեբրեցեն» «Արարատ-Արմենիայից»։
























































