Շոտլանդիայի հավաքականի և «Բրայթոնի» կիսապաշտպան Բիլի Գիլմորը տեղափոխվեց իտալական «Նապոլի»։
Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 14 մլն եվրո։
23-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
Բիլին «Բրայթոն» էր տեղափոխվել «Չելսիից»։ Նա Շոտլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 30 հանդիպում ու դարձել մեկ գոլի հեղինակ։
























































