«Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը վարձավճարով տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ՝ «Միլան»։
Այդ մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Աբրահամը «Ռոմա» էր տեղափոխվել 2021 թվականին «Չելսիից»։
Իտալական ակումբի կազմում նա դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։
























































