«Նապոլին» իր սոցիալական ցանցերում հայտարարեց «Չելսիի» 31-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Ավելի վաղ իտալացի հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ նեապոլիտանական ակումբը բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 30+15 միլիոն եվրո։

























































