Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկեց վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ էին մեծահասակները։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Նշվում է, որ 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանը արժանացավ Գոհար Հարությունյանը։
Մեր մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավել է 7-րդ տեղը։
Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 1649 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։