Անգլիական «Լիվերպուլը» «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզային պայմանագիր է առաջարկել մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի աշխատավարձը «Լիվերպուլում» կկազմի տարեկան 5 միլիոն եվրո: Նշվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 15 միլիոն եվրոյի դիմաց:
Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Ֆեդերիկո Կյեզան ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ իտալացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո:
2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Կյեզան Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է չորս հանդիպման։
























































