Փորձառու դարպասապահ Ռուի Պատրիսիոն ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Ատալանտային»:
Բերգամոյի թիմի հետ պայմանագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ 36-ամյա պորտուգալացի դարպասապահը ամռանը հեռացավ «Ռոմայից»: Նա հռոմեական ակումբում հանդես էր գալիս 2021 թվականից։
Նա նաև կարիերայի ընթացքում 108 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում։
«Ատալանտան» նոր մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում։
























































