«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է սաուդյան ակումբի ղեկավարությանը` Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու խնդրանքով, հաղորդում է OK Diario-ն։
Ինչպես նշում է աղբյուրը, ֆուտբոլիստը կարծում է, որ թիմը խնդիրներ ունի գլխավոր մարզչի հետ։
Նրա կարծիքով՝ այս պաշտոնի լավագույն թեկնածուն կլիներ Զիդանը, ում գլխավորությամբ «Ռեալում» երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան։
Այս պահին սաուդյան թիմը գլխավորում է 62-ամյա պորտուգալացի մասնագետ Լուիշ Կաստրուն։
























































