Սաուդյան Արաբիայի հավաքականի և «Ալ Հիլալի» պաշտպան Սաուդ Աբդելհամիդը տեղափոխվել է «Ռոմա»։
Այդ մասին հայտնում է արաբական ակումբի մամուլի ծառայությունը։
Սաուդը, ով հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում, 28 հանդիպում է անցկացրել իր հավաքականի կազմում։
25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Ռոման», ըստ Transfermarkt-ի, վճարել է 2,5 մլն եվրո։
























































