Հայաստանի ազգային հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է կարիերան շարունակել Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Վադիմ Կարպովը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մոսկովյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Ֆերենցվարոշի» հետ՝ 23-ամյա կիսապաշտպանին վարձակալելու վերաբերյալ՝ հետագա գնման իրավունքով։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Էդգարը մոսկովյան թիմի համար առաջնահերթ տարբերակ չէ։
Ամենայն հավանականությամբ, «Երկաթուղայինները» Էդգարին կվարձակալեն միայն տրանսֆերային պատուհանի վերջին օրերին, եթե չկարողանան համաձայնության գալ իրենց նախընտրած խաղացողներից մեկի հետ։
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։
























































