«Միլանի» և Նիդերլանդների ազգային հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը կոչ է արել փակել տրանսֆերային պատուհանը մինչև մրցաշրջանի մեկնարկը։
«Ամեն տարի նույն բանն է․ մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի կեսերին, իսկ տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերին։ Ինչո՞ւ է դա այդպես։
Եթե պատուհանը փակվի մինչև մրցաշրջանի մեկնարկը, ապա խաղն ավելի լավ ու հաճելի կլինի երկրպագուների համար, թիմերն ավելի լավ կինտեգրվեն։ Կան ակումբներ, որոնք շարունակում են խաղացողներ վաճառել հենց հիմա, և միանգամից մի քանիսը, միթե սա խենթություն չէ՞:
Երբ ես աշխատում էի ՖԻՖԱ-ում, ես բազմիցս խոսել եմ այս մասին: Բայց նրանց ականջները փակված են»,- ասել է վան Բաստենը։
Հիշեցնենք, որ եվրոպական թոփ հինգ լիգաներում ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը օգոստոսի 30-նն է։