Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում այսօր «Կրասնոդարը» արտագնա խաղում կհանդիպի Մոսկվայի «Դինամոյի» հետ։
Հանդիպումը կմեկնարկի 18։30-ին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հյուրերի մեկնարկային կազմում է, իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանն ընդգրկված է հայտացուցակում։

























































