Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և հարձակվող Ջոն Կորդոբան կրասնոդարյան թիմի ղեկավարությանը հայտնել են ակումբը լքելու իրենց ցանկության մասին մինչև այս ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը։
Այս մասին Armenie Football-ը հայտնում է X սոցիալական ցանցում:
Ըստ աղբյուրի՝ կրասնոդարյան ակումբն արդեն փոխարինող է գտել ֆուտբոլիստներին՝ Սպերցյանի ու Կորդոբայի հնարավոր հեռանալու դեպքում։
24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Կրասնոդարյան թիմում Սպերցյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 116 հանդիպում, որոնցում դարձել է 33 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։
























































