Give me Sport հրատարակությունը կազմել է ֆուտբոլի պատմության լավագույն կենտրոնական հարձակվողների վարկանիշը։
Ցուցակը գլխավորում է աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ Երկրորդ տեղում է անցյալ դարի հունգարացի լավագույն ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Բավարիայի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Գերդ Մյուլերը։
Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին չեն ընդգրկվել վարկանիշում, քանի որ կարիերայի ընթացքում տարբեր դիրքերում են խաղացել։
Պատմության լավագույն 10 կենտրոնական հարձակվողները ըստ հրապարակման.
1. Պելե;
2. Ֆերենց Պուշկաշ;
3. Գերդ Մյուլլեր;
4. Ռոմարիո;
5. Էյսեբիո;
6. Ալֆրեդո դի Ստեֆանո;
7. Ռոնալդո;
8. Թիերի Անրի;
9. Ջիմի Գրիվս;
10. Ուեյն Ռունի
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ ցուցանիշները՝ խփած գոլերի քանակը, նվաճած գավաթները, ինչպես նաև անձնական ձեռքբերումները։
























































