32-ամյա ձախ պաշտպան Մարկոս Ակունյան իսպանական «Սևիլիայից» տեղափոխվում է արգենտինական «Ռիվեր Փլեյթ»։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Արգենտինայի հավաքականի կազմում 2022 թվականի աշխարհի չեմպիոնը «Ռիվեր Փլեյթ» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով։ Պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի ավարտը։ Սպասվում է, որ նա շուտով կժամանի բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու։
Արգենտինացին «Սևիլիա» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին։ Ակունյայի պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Անդալուզյան ակումբի կազմում պաշտպանը անցկացրել է 149 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո:
























































