«Ռուբինը» ՌՊԼ-ի 5-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Ակրոնի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։
Տանտերերը 9-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ Կազանյան թիմին հաջողվեց 55-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը մրցակցի ֆուտբոլիստի ինքնագոլի շնորհիվ, իսկ հաղթական գոլը խփել 90-րդ րոպեին։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
«Ռուբինը» (7 միավոր) ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում բարձրացավ ութերորդ տեղ։
























































