Չարենցավանի «Վան» է տեղափոխվել գամբիացի վինգեր Կաջալի Դրամեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել եգիպտական «Ֆյուչե», հարավաֆրիկյան «Քեյփթաուն Սիթի» ֆուտբոլային ակումբներում։
Նա հանդիսանում է Գամբիայի Մ20 հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:
Դրամեն «Վան» է տեղափոխվել «Քեյփթաուն Սիթի» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։