Չարենցավանի «Վանը» շնորհավորել է «Նոային» և «Փյունիկին» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ։
«Վան ՖԱ-ը շնորհավորում է«Փյունիկ» և «Նոա» ֆուտբոլային ակումբներին Կոնֆերենցիաների լիգայի Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու կապակցությամբ:
Պատմության մեջ առաջին անգամ հայկական միանգամից երկու ակումբներ հանդես կգան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ-ում»,- ասված է չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում «Փյունիկը» կմրցի կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյեն», իսկ «Նոան» կհանդիպի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» հետ։