Երևանի «Փյունիկը» հետաքրքիր հոլովակ է հրապարակել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Օրդաբասիի» դեմ պատասխան խաղին ընդառաջ։
Տեսանյությում «Նռնագույնների» պաշտպան Միխայիլ Կովալենկոն և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը յուրօրինակ կերպով հայտնում են «Փյունիկի» առաջիկա հանդիպման տեղն ու ժամը։
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր «Նռնագույնների» նվազագույն հաշվով տարած հաղթանակով՝ 1։0։