Բոսնիա և Հերցեգովինայում ավարտվել է բռնցքամարտի մինչև 14 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունից հայրենիք կվերադառնա 2 ոսկե և 6 բրոնզե մեդալով։ Այս մասին հայտնում ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Ոսկե մեդալակիրներ․
52 կգ Էդուարդ Քարամյան
63 կգ Ռոմիկ Հարությունյան
Բրոնզե մեդալակիրներ․
40 կգ Աստղիկ Խաչատրյան
42 կգ Սուրեն Բաբլումյան
46 կգ նարեկ Մխիթարյան
48 կգ Մենուա Ուլիխանյան
54 կգ Բագրատ Ղազարյան
66 կգ Նարեկ Կիրակոսյան
Նշենք, որ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 7-րդ թիմային տեղը, իսկ տղամարդկանց մեջ՝ երրորդը։ Մեդալային հաշվարկում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի հավաքականը՝ 18 մեդալով՝ 11 ոսկի, 3 արծաթ, 4 բրոնզ։