«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը հայտնվել է «Յուվենտուսի» դիտակետում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Բյանկոներիները ներկայումս փորձում են տեղեկություններ ստանալ ֆուտբոլիստի պայմանագրում առկա տրանսֆերի փոխհատուցման կետի և ակումբի՝ հավանական տրանսֆերի դիրքորոշման մասին։
Անգլիացին պատրաստ է հեռանալ «Չելսիից»՝ թիմում մեծ մրցակցության պատճառով։ Այնուամենայնիվ, նա «գերշահավետ» պայմանագիր ունի, ինչը կարող է Ստերլինգի համար խթան հանդիսանալ մնալ ակումբում:
Նախորդ մրցաշրջանում 29-ամյա վինգերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։