Գերմանացի 35-ամյա Մատս Հյումելսը Դորտմունդի «Բորուսիայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց հետո դեռևս նոր ակումբ չի գտել։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի փոխանցմամբ՝ գերմանացի փորձառու պաշտպանը դիտարկում է տարբեր երկրների առաջարկները, սակայն դեռ չի կարողանում համապատասխան տարբերակ գտնել։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողի հետ պայմանագիր կնքելու մտքից հրաժարվել է Թուրինի «Յուվենտուսը», որ վերջին շաբաթներին ակտիվորեն հետաքրքրված էր Հյումելսի ծառայություններով։
Նշվում է, որ այժմ խաղացողին իրենց կազմում են ցանկանում տեսնել իտալական «Բոլոնիան» և անգլիական «Բրայթոնը»։
























































