ՀՊԼ 2-րդ տուրում «Վեստ Արմենիան» ընդունել էր ԲԿՄԱ-ին և 2-5 հաշվով պարտություն կրեց։
16-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Տարասենկոն, իսկ 4 րոպե անց Արսեն Եղիազարյանը ինքնագոլով հավասարեցրեց հաշիվը։
3 րոպե անց Արայիկ Էլոյանը առաջ մղեց ԲԿՄԱ-ին, 32-րդ րոպեին Նարեկ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ գրավեց «Վեստ Արմենիայի» դարպասը, իսկ 5 րոպե անց դուբլ ձևակերպեց։ Իսկ հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Լևոն Բաշոյանը հաշիվը դարձրեց 5-1, սակայն 5 րոպե անց տանտերերը կարողացան խփել իրենց 2-րդ գոլը։
























































