33-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեան պայմանագիր է կնքել «Ֆիորենտինայի» հետ։
2023 թվականի հուլիսին ավարտվել էր դարպասապահի աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, և այդ պահից նա մնացել էր առանց ակումբի։
Մանուշակների մամուլի ծառայությունը նաև հրապարակել է իսպանացի ֆուտբոլիստի բուժզննում անցնելու լուսանկարը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Դե Խեան մեկ տարվա պայմանագիր է կնքելու՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Աշխատավարձը կկազմի տարեկան 3 միլիոն եվրո։
























































