«Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ՝ «Մոնցա»։
29-ամյա իտալացին 2022/23 մրցաշրջանում վարձավճարով արդեն հանդես էր եկել այս ակումբում։
Սենսին նոր թիմին միացել է անվճար և կնքել է մեկ տարվա պայմանագիր։
Նախորդ մրցաշրջանում Սենսին միլանյան թիմի կազմում անցկացրել է 5 հանդիպում։ Իտալիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 9 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։
























































