Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը պատմել է այն մասին, թե ինչու է որոշել հեռանալ «Աստոն Վիլլայից» և տեղափոխվել թուրինյան ակումբ։
«Ես եկել եմ, հավանաբար, ամենաբարդ առաջնությունից, և շատ գոհ եմ փորձից:
Ա Սերիայում ես ցանկանում եմ ավելիին հասնել։
Ես գիտեմ, թե ինչպիսի խաղացող եմ և գիտեմ իմ հնարավորությունները, պատրաստվել եմ անցումային փուլին և ինձ պատրաստ եմ զգում նոր ակումբում խաղալուն։
Ինչո՞ւ լքեցի Պրեմիեր լիգան: Աշխարհի ցանկացած խաղացող կցանկանար «Յուվենտուսում» աշխատելու փորձ ունենալ։ Ես ոչնչով չեմ տարբերվում: Ինձ տպավորել է ակումբի չափսերը, բայց ակնհայտորեն նաև մարզադաշտն ու երկրպագուների կիրքը»,- Լուիսի խոսքերն է մեջբերում TEAMtAlk-ը։
























































