«Մարսելը» հայտարարել է «Ինտերի» կիսապաշտպան Վալենտին Կարբոնիին վարձակալելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ֆրանսիական ակումբը Ներաձուրիներին վճարել է 1 միլիոն եվրո։ Պայմանագիրը ներառում է 35 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ։:
Նախորդ մրցաշրջանում Կարբոնին վարձավճարով հանդես էր գալիս «Մոնցայում»: Անցկացրած 32 հանդիպումներում նա խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
























































