«Ուրարտուն» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի համար նախատեսված արտագնա մարզաշապիկը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ներկայացնում ենք մեր արտագնա մարզաշապիկը 2024/25 մրցաշրջանի համար։ Բաց կապույտը՝ թագավորական գույն։ Այս մարզաշապիկով այսօր հանդես կգանք «Փյունիկի» հետ»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՊԼ-ի առաջին տուրի «Ուրարտու» — «Փյունիկ» հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 19։00-ին։
























































