«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան հայտարարել է, որ հարձակվող Ֆեդերիկո Կիեզան ամռանը կլքի թիմը։
Շաբաթ օրը՝ օգոստոսի 3-ին, հարձակվողը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ «Բրեստի» հետ ընկերական հանդիպման համար (2-2):
«Կիեզան և մյուս խաղացողները, որոնց չենք ընդգրկել խաղի հայտացուցակում, մեր նախագծի մաս չեն կազմում:
Մենք նրանց հասկացրեցինք, որ նրանք պետք է որքան հնարավոր է շուտ նոր ակումբ գտնեն: Որոշումն արդեն կայացված է»,- Մոտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































