Ֆեդերիկո Կիեզան բաց կթողնի «Յուվենտուսի» ընկերական հանդիպումը։ Իտալացի կիսապաշտպանը ընդգրկված չէ թուրինյան ակումբի հայտացուցակում՝ «Բրեստի» դեմ ընկերական խաղի համար։
Ըստ ԶԼՄ-ների՝ Ֆեդերիկո Կիեզան կարող է փոխել ակումբային գրանցումը․ նրանով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի ակումբները՝ «Տոտենհեմը» և «Չելսին»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մոտ է «Տոտենհեմին» միանալուն․ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 30-35 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Կիեզան Ա Սերիայի 33 խաղում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































