«Մանչեսթեր Յունայթեդի» 32-ամյա նախկին դարպասապահ Դավիդ դե Խեայի ծառայություններն առաջարկվել են «Ֆիորենտինային»։
Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան: Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի ֆուտբոլիստը խնդրում է երկու տարվա պայմանագիր կնքել՝ տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով՝ գումարած բոնուսներ։
Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել էր 2023 թվականի հուլիսին, և այդ ժամանակից ի վեր 33-ամյա ֆուտբոլիստը մնում է ազատ գործակալի կարգավիճակում։ Իսպանացի դարպասապահը բոլոր մրցաշարերում «կարմիրների» կազմում անցկացրել է 545 հանդիպում։
Ավելի վաղ Դե Խեան բանակցություններ էր վարել «Ջենոայի» հետ, սակայն կողմերը համաձայնության չէին եկել պայմանագրի շուրջ։
























































