Միլանի «Ինտերը» կմրցի «Վեսթ Հեմի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Աարոն Վան-Բիսակային ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն ինքը հակված է կարիերան շարունակել Անգլիայից դուրս։
Ընդգծվում է, որ «կարմիրները» ցանկանում են Վան-Բիսակայի տրանսֆերի վաճառքից վաստակել 15 միլիոն ֆունտ (17,5 միլիոն եվրո), սակայն «մրճահարները» պատրաստ են վճարել 10 միլիոն ֆունտ (11,7 միլիոն եվրո)։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։
























































