«Լացիոյի» մարզական տնօրեն Անջելո Ֆաբիանին պատասխանել է այն լուրերին, թե հռոմեացիները հետաքրքրված են կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսով, ով վերջերս խզել է պայմանագիրը «Սան Պաուլոյի» հետ։
«Մենք երբեք պայմանագիր չենք կնքի նրա հետ, և կբացատրեմ, թե ինչու: Նա 33 տարեկան է և վերջին մի քանի տարիների ընթացքում երբեք չի խաղացել տարեկան 12-13 հանդիպումից ավելի։
Նա բավականին լավ հանդես եկավ Ամերիկայի գավաթի վերջին մրցաշարում:
Բայց ֆուտբոլիստի հանդեպ ունեցած ամենայն հարգանքով՝ մենք պետք է հաշվի առնենք ֆուտբոլիստի թե՛ տարիքը, թե՛ վերջին տարիներին ունեցած խաղաժամանկը»,- Ֆաբիանիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
























































