Դյուսելդորֆի «Ֆորտունայի» կիսապաշտպան Յանիկ Էնգելհարդը տեղափոխվել է «Կոմո», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա գերմանացին երեք տարվա պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատել է 8 միլիոն եվրո:
Էնգելհարդը «Ֆորտունայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում նա հանդես է եկել «Ֆրայբուրգում» և «Վերդերում»:
Ֆուտբոլիստը հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում։
























































