«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին փոխել է իր ոճը՝ այժմ խաղացողը ունի բեղեր։ Այսպիսով, ֆուտբոլիստը կատարել է այն խոստումը, որը տվել էր, եթե Իսպանիայի հավաքականը հաղթեր ԵՎՐՈ-ում։
Իսպանացին իր instagram-յան էջի story բաժնում նոր կերպարով թարմ լուսանկար է հրապարակել դրան կից գրելով. «Խոստումները պետք է պահվեն»։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում Իսպանիան 2։1 հաշվով հաղթեց Անգլիային և պատմության մեջ 4-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Ինքը՝ Պեդրին մրցաշարը ավարտեց շատ ավելի վաղ, ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ բախման արդյունքում ստացած վնասվածքի պատճառով։