«Մանչեսթեր Յունայթեդի» 33-ամյա նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան պատրաստ է պայմանագիր ստորագրել իտալական Ա Սերիայում հանդես եկող «Ջենոայի» հետ։
Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Ինչպես հայտնում է մեկ այլ աղբյուր՝ The Athletic-ը, 33-ամյա իսպանացին արդեն բանակցություններ է սկսել «Ջենոայի» հետ։
Իսկ ահա ըստ ինայդեր Բեն Ջեյքոբսի՝ իսպանացի դարպասապահը և ակումբը չեն կարողանում ֆինանսական պայմանների շուրջ համաձայնության գալ։ Ընդգծվում է, որ Դե Խեան տարբերակներ ունի նաև կարիերան Սաուդյան Արաբիայում կամ MLS-ում շարունակելուն։
Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել էր 2023 թվականի հուլիսին, և այդ ժամանակից ի վեր 33-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է։
























































