«Յուվենտուսի» սերբ հարձակվող Ֆիլիպ Կոստիչը ամենայն հավանականությամբ կհեռանա թուրինյան ակումբից, հայտնում Corriere Dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ նա չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի ծրագրերի մեջ։ Նշվում է, որ սերբի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Քրիսթալ Փելասը», թուրքական «Ֆեներբախչեը» և Մադրիդի «Ատլետիկոն»։
Հիշեցնենք, որ 31-ամյա խաղացողը անցած մրցաշրջանում «Բիանկոներների» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































