«Բարսելոնան» վարձակալության ժամկետից հետո գնել է «Ժիրոնայի» հարձակվող Պաու Վիկտորի ամբողջական տրանսֆերը:
22-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ: «Բարսելոնան» մոտ 3 միլիոն եվրո կվճարի տրանսֆերի համար։
«Ժիրոնայում» հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում, որից 8-ը՝ երկրորդ դիվիզիոնում, 3-ը՝ Իսպանիայի գավաթում։
«Բարսելոնայում» իսպանացին հանդես է եկել երկրորդ թիմում և 3-րդ դիվիզիոնում անցկացրած մոտ 4 տասնյակ խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։ Նա նաև նախորդ մրցաշրջանում ընդգրկված էր հիմնական կազմի հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։
























































