«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը դեռ ցանկանում է այս ամառ հեռանալ նեապոլիտանական ակումբից, ՊՍԺ-ի հետ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի, Օսիմհենը կարող է նաև մտածել Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին, իսկ «Նապոլին» պատրաստվում է Վիկտորին փոխարինել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուով: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել Վիկտոր Օսիմհենից, եթե ստացվի 130 միլիոն եվրոյի առաջարկ։
Օսիհենի աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի ամառ։