Իտալական «Ատալանտան» հետաքրքրված է շոտլանդական «Սելթիկի» կիսապաշտպան Մետ Օ’Ռիլիի ծառայություններով, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ իտալական ակումբը «Սելթիկին» առաջարկել է 18 միլիոն եվրո ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Շոտլանդացիները ցանկանում են ավելին ստանալ 23-ամյա ֆուտբոլիստի համար: Բանակցությունները շարունակվում են։
2023/24 մրցաշրջանում դանիացի ֆուտբոլիստը «Սելթիկի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։