Պաշտպան Ռաֆայել Վարանը կտեղափոխվի իտալական «Կոմո», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
31-ամյա ֆրանսիացին իտալական ակումբի հետ երկու տարվա պայմանագիր կկնքի՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
2021 թվականիից Վարանը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։
2023/24 մրցաշրջանի վերջում պաշտպանը դարձավ ազատ գործակալ։ Transfermarkt-ը Վարանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:
























































