«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Բ Սերիայի «Մանտովա» ակումբի հետ ընկերական հանդիպումից հետո (3:0) մեկնաբանել է իր թիմի խաղը։
«Մենք պետք է ավելի լավ գործենք գնդակով, բայց ես շատ գոհ եմ ագրեսիվությունից և բարձր պրեսինգի գծից: Ինչքան առաջ շարժվենք, այնքան տղաները կհասկանան, թե ինչ է պետք։ Կարևոր է ավելի շատ ինտենսիվություն բերել հանդիպումներին: Ես չեմ ցանկանում այնպիսի թիմ, որը միայն պաշտպանվում է և սպասում է սպորտային մահվան»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հունիսի 5-ին «Նապոլին» հայտարարեց Կոնտեի հետ աշխատանքային պայմանագիր ստորագրելու մասին։