Չարենցավանի «Վանը» այսօր՝ հուլիսի 20-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին ու զիջեց խոշոր՝ 0։5 հաշվով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ ընկերական խաղում չարենցավանյան ակումբը մրցել էր «Վեստ-Արմենիայի» հետ և կրկին պարտվել էր խոշոր հաշվով (1:4):
Հիշեցնենք, որ «Վանը» այս ամսվա վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի «Արարատի» հետ հուլիսի 27-ին։