«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին չի պատրաստվում լքել իր պաշտոնը։ Նա նշել է, որ ակումբի հետ բանակցությունների հետ կապված խնդիրներ չունի։
«Ատալանտայի» հետ նոր պայմանագրի շուրջ բանավոր պայմանավորվածություն կա:
Ոչ մի խնդիր չկա»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
2023/24 մրցաշրջանում «Ատալանտան» հաղթեց Եվրոպայի լիգան և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց։ Գասպերինին ճանաչվել է նաև Իտալիայի առաջնության մայիս ամսվա լավագույն մարզիչ։
























































