«Արարատ-Արմենիային» է միացել Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստ, պաշտպան Ալեքսանդր Պավլովեցը։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստը ԲԱՏԷ-ի սան է, հանդես է եկել ակումբի տարբեր տարիքային թիմերում: Նա հանդես է եկել նաև Ժոդինոյի «Տորպեդոյում», «Նեմանում», Բրեստի «Դինամոյում», ուկրաինական «Կոլոսում», ռուսական «Օրենբուրգում» և «Ռոստովում», լեհական «Վարտայում», հունական «Լամիայում» և կիպրական «Կարմիոտիսսայում»:
Պավլովեցը Բելառուսի հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում։
Թիմին է միացել նաև ուկրաինացի դարպասապահ Դանիլո Կուչերը։ 27-ամյա դարպասապահը ժամանակին հանդես է եկել իր երկրի մինչև 20 տարեկանների հավաքականում, ինչպես նաև «Կրիվբասս», «Դնեպր», «Գիրնիկ», «Մինայ», «Ինգուլեց», լատվիական և «Դաուգավպիլս» և «ՌՖՇ», ռումինական «ՈւՏԱ Արադ» ակումբներում։