«Ռոման» պայմանագիր է կնքել ավստրալացի դարպասապահ Մետյու Ռայանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ 32-ամյա Ռայանը հռոմեացիների հետ մեկ մրցաշրջանով պայմանագիր է կնքել՝ ևս երկու մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Դարպասապահը «Ռոմա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով և հանդես կգա 98 համարի մարզաշապիկով։
2023/24 մրցաշրջանում Մետյու Ռայանը հանդես է եկել հոլանդական «Ալկմարում», որի կազմում անցկացրել է 35 հանդիպում։
























































