Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է «Վերոնայի» պաշտպան Խուան Կաբալի տեղափոխության մասին։
23-ամյա կոլումբիացին 5 տարվա պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատել է 12,8 միլիոն եվրո:
Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ ֆուտբոլիստը պետք է տեղափոխվեր «Ինտեր»։
Կաբալը «Վերոնա» է տեղափոխվել «Ատլետիկո Նասիոնալից» 2022 թվականի ամռանը 3,5 միլիոն եվրոյի դիմաց։ Նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում ու ոչ մի գոլ չի խփել։
























































