Գերմանիայի հավաքականի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա գերմանացու տրանսֆերին հավակնում է «Միլանը»: Միլանցիները դիտարկում են նաև Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխության տարբերակը։
Անցած մրցաշրջանում Ֆուլկրուգն անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, միլանյան ակումբը բանակցություններ է սկսել նաև «Ռոմայի» հետ՝ Թեմի Աբրահամի հնարավոր տեղափոխության շուրջ։