«Նապոլին» ձևակերպել է «Տորինոյի» պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոյի տրանսֆերը, հայտնում է նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա իտալացին հինգ տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ Transfermarkt-ը տրանսֆերի գումարի արժեքը գնահատել է 35 մլն եվրո։
Բուոնջորնոն «Տորինոյի» կազմում անցկացրել է 109 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Իտալիայի հավաքականում պաշտպանն անցկացրել է 4 հանդիպում։
Ավելի վաղ «Նապոլին» պայմանագիր էր կնքել պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆա Մարինի հետ։ 31-ամյա Լեոնարդո Սպինացոլայի նախորդ ակումբը եղել է «Ռոման»։ 2023/24 մրցաշրջանում Մարինը վարձավճարով հանդես է եկել «Ալավեսում»։
























































