Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», ամռանը կվերադառնա Մադրիդ։
Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ամռանը Հակիմին կվերադառնա Մադրիդ ու հինգ տարվա պայմանագիր կկնքի «արքայական» ակոիմբի հետ։
Ավելի վաղ Աշրաֆ Հակիմին հայտնել էր, որ Մադրիդը իր տունն է։
Հակիմին արդեն երկու տարի է, ինչ վարձակալությամբ խաղում է «Բորուսիայում»։